211652_close_icon
views-count68688 դիտում article-date 12:45 09-03-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security Dream[/url] ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է այսօր՝ մարտի 9-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, տեղի ունեցել Mercedes-ի և Skoda-ի բախումը, որից հետո Mercedes-ը հարվածել է կարմիր լույսի տակ կանգնած BMW X 5-ին և Ford Transit-ին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/09/45443/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, բախվել էին 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 26 ՍՏ 403 համարանիշի, 26-ամյա Արտակ Զախարյանի վարած BMW X 5 մակնիշի 44 CC 446 համարանիշի, 44-ամյա Ենոք Բուլղադարյանի վարած Ford Transit մակնիշի 35 VԼ 894 համարանիշի և 34-ամյա Ռոման Բաբայանի վարած Skoda մակնիշի 34 VN 712 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security-Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր