Առողջապահական բարեգործական ծրագիր՝ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում. տեսանյութ
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի և <<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնած առողջապահական բարեգործական ծրագրերը շարունակվում են մարզի գյուղական համայնքերում, որի շրջանակներում մարզի խոշոր առողջապահական ընկերությունների առաջատար բժիշկ-մասնագետների կողմից կազմակերպվում և անցկացվում են ազգաբնակչության անվճար հետազոտություններ:
Հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում, որին նախորոք հրապարակված հայտարաության արդյունքում մասնակցել են համայնքի 356 բնակիչներ: Մարզի առաջատար բժիշկները համայնքի ընդհանուր բնակչության շրջանում, իրականացրել են աչքի, կրծքագեղձի և վահանձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, էլեկտրոսրտագրություն, ինչպես նաև այլ հետազոտություններ ու մատուցել են մեթոդական և խորհրդատվական ծառայություններ:
Այս ամենին զուգահեռ մարզի բժիշկների մեկ այլ խումբ Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի 183 աշակերտների շրջանում, իրականացրել է աչքի հետազոտություն:
Հարկ է նշել նաև, որ բժկական հետազոտություն անցած և որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված բնակիչներին Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ տրվելու են նաև մարզի բժշկական կենտրոններում հետագա բուժման կուրս անցնելու հնարավորություն, իսկ բարեգործական ծրագրի հաջորդ փուլում, մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում <<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամի կողմից (ըստ անհրաժեշտության) հատկացվելու են նաև անվճար ակնոցներ:
Նոր Երզնկա համայնքի բնակիչներն ընդգծել են ձեռնարկի կարևորությունը և խնդրել, որ նմանատիպ նախաձեռնությունները կրեն շարունակական բնույթ:
Մարզի առոջղջապահության բնագավառի պատասխանատուների փոխանցմամբ ՀՀ Կոտայքի մարզպետի և Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի <<Լույս հայի աչքերին>> ծրագրի համագործակցության շրջանակներում մարզի բոլոր համայնքներում իրականացվելիք աչքի հետազոտությունների արդյունքում սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նախատեսվում է աչքի շարժական հիվանդանոցում իրականացնել վիրահատություններ` ապրիլի 20-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: