1500 դիտում
20:31 25-02-2015
Առողջապահական բարեգործական ծրագիր՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի եւ <<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մարզի գյուղական համայնքերում կազմակերպվում են առողջապահական բարեգործական ծրագրեր, որի
շրջանակներում մարզի խոշոր առողջապահական ընկերությունների առաջատար բժիշկ-մասնագետների կողմից գյուղական
համայնքերում կազմակերպվում են ազգաբնակչության անվճար հետազոտություններ:
Հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում: Մարզի առաջատար
բժիշկները համայնքի ընդհանուր բնակչության շրջանում, իրականացրել են աչքի, կրծքագեղձի եւ վահանձեւ գեղձի, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, էլեկտրոսրտագրություն, ինչպես նաեւ այլ հետազոտություններ ու մատուցել են մեթոդական եւ խորհրդատվական ծառայություններ:
Այս ամենին զուգահեռ մարզի բժիշկների մեկ այլ խումբ Աղավնաձորի միջնակարգ դպրոցում աշակերտների շրջանում, իրականացրել է աչքի հետազոտություն: Աղավնաձոր համայնքում նախապես հրապարակվել է համապատասխան հայտարարություն եւ առողջապահական ձեռնարկի հնարավարություններից օգտվել են համայնքի ավելի քան 300 բնակիչներ:
Հարկ է նշել նաեւ, որ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ բժկական հետազոտություն անցած եւ որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված բնակիչներին տրվելու են նաեւ մարզի բժշկական կենտրոններում հետագա բուժման կուրս անցնելու հնարավորություններ, իսկ բարեգործական ծրագրի հաջորդ փուլում, մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում <<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամի կողմից (ըստ անհրաժեշտության) հատկացվելու են նաեւ անվճար ակնոցներ:
Աղավնաձոր համայնքի բնակիչներն ընդգծել են ձեռնարկի կարեւորությունը եւ խնդրել, որ նմանատիպ նախաձեռնությունները
կրեն շարունակական բնույթ: Մարզի առոջղջապահության բնագավառի պատասխանատուների փոխանցմամբ ՀՀ Կոտայքի մարզպետի եւ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի <<Լույս հայի աչքերին>> ծրագրի համագործակցության շրջանակներում մարզի բոլոր համայնքներում իրականացվելիք աչքի հետազոտությունների արդյունքում սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նախատեսվում է աչքի շարժական հիվանդանոցում իրականացնել վիրահատություններ` ապրիլի 20-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
15:28 09-03-2015
Առողջապահական բարեգործական ծրագիր՝ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում. տեսանյութ
1543 դիտում
12:15 01-03-2015
Առողջապահական բարեգործական ծրագիր՝ Հրազդանի բժշկական կենտրոնում
Այս բաժնից
4591 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
886 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին