Ալի Խամենեին ցրել է մահամերձ լինելու մասին տարածված լուրերը
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին նախօրեին հանրությանն է ներկայացրել՝ ցրելու շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը մահամերձ է:
Ynet-ը փոխանցում է, որ 76-ամյա հոգևոր առաջնորդը դուրս է եկել մարդկանց մեջ Թեհրանի իր նստավայրում:
Հիշեցնենք, որ իրանական և միջազգային լրատվամիջոցները մարտի 4-ին լուրեր էին տարածել այն մասին, որ Խամենեիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նրան տեղափոխել են Թեհրանի կլինիկաներից մեկը, որտեղ նա ենթարկվել է վիրահատության: