Փրկարարներն օգնել են բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնել
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Ի. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: