211652_close_icon
views-count2490 դիտում article-date 09:57 07-03-2015

Գ. Սահակյանի պարգևատրումները գաղտնի՞ են պահվում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 8-ի առթիվ երեկ Աժ պատվո մեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցուհու: Միայն թե, Գ.Սահակյանի այս քայլը գաղտնի են պահում, այդ մասին չկա որևէ տեղեկատվություն Աժ՝ կայքում: Երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր լուսանկար, թե ինչպես է Գալուստ Սահակյանը պարգևատրում քաղաքապետարանի աշխատակցուհիներից Մարիա Բարաղամյանին, բայց կարճ ժամանակ անց՝ հեռացրել դրանք: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր