211652_close_icon
views-count1762 դիտում article-date 16:28 19-12-2023

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը:

Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային առաջնություններում, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում, Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակները: Որոշումը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա:

Նոր որոշմամբ՝ տարեվերջյան միանվագ պարգևատրման են ներկայացվում նաև Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները:

Ըստ նոր փոփոխության՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն և 4 մլն դրամ մրցանակ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն և 1 մլն դրամի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:

Աշխարհի երիտասարդական առաջնությունում և համաշխարհային ունիվերսիադայում (համաշխարհային ունիվերսիադան նաև ՕԽ ծրագրում չընդգրկված մարզաձևերում) մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան 3 մլն (1-ին տեղ), 1,6 մլն և 1,2 մլն դրամ՝ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար:
Եվրոպայի երիտասարդական առաջնություններում հաղթողը կստանա տարեվերջյան 1,6 մլն դրամ միանվագ պարգևատրում, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 1,2 մլն, իսկ երրորդ տեղը՝ 800 հազար դրամ:

Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ) աշխարհի առաջնությունների հաղթողները կստանան 2 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 1,5 մլն, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ մրցանակ:

Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան 1,2 մլն դրամ, արծաթե մեդալակիրները՝ 1 մլն, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 600 հազար դրամ մրցանակ: Կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգևատրումները:

Նոր փոփոխությամբ՝ Պարալիմպիկ խաղերում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան միանվագ 10 մլն դրամ մրցանակ, արծաթե մեդալակիրները՝ 7 մլն, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 4 մլն դրամ պարգևատրում: Այս պարագայում ևս կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների,  հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասալների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգևատրումները:

Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի առաջնության, Սուրդլիմպիկ խաղերի, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում մրցանականային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 4 մլն, 3 մլն և 2 մլն դրամ պարգևատրում: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկները կստանան 2 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 1 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկնեը՝ 600 հազար դրամ մրցանակ: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 1,5 մլն, 1 մլն և 600 հազար դրամ միանվագ պարգևատրում: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողները կստանան 1 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 600 հազար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 400 հազար դրամ մրցանակ:

Դրամական պարգևատրումները կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների համար:

Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թ. ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2022 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկով 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 18-ի դրությամբ նվաճել են 445 մեդալ:

Առաջարկվում է նաև տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թ. ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2022 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկով 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 18-ի դրությամբ նվաճել են 445 մեդալ:
Առաջարկվում է նաև տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Նմանատիպ նյութեր