Ինչու՞ է գաղտնի պահվում, թե Թևոս Սաֆարյանն առողջական ինչ խնդիրներ ունի
                        Քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանը դեռ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: 
Նա նշեց, որ Թեւոս Սաֆարյանը բուժում է ստանում, սակայն կյանքին վտանգ սպառնացող ոչինչ չկա: Հարցին, թե ինչ առողջական խնդիրներ ունի Թեւոս Սաֆարյանը, ասաց. «Չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ Թեւոս Սաֆարյանը ամիսներ առաջ կալանավորվել էր, իսկ հունվարի 27-ին սպանվել էր նրա եղբայրը` Արթուր Սաֆարյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

