Արաբկիրում 100-ից ավելի բնակիչներ պահանջում են քաղաքապետից ու թաղապետից․ «Ձեր պարգևատրումները մի քիչ կրճատեք ու այն ուղղեք թափառող շներին անվտանգ կացարաններ տեղափոխելու գործին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանի Լեռ Կամսար փողոցի բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց երեխաներին ու տարեց մարդկանց փրկեն սթրեսից։
Այսօր՝ հունվարի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մեկ տարուց ավելի է՝ էս մեր փողոցով չենք կարողանում անվտանգ քայլենք։ Առավոտյան երեխաներին մանկապարտեզ ու դպրոց ճանապարհելիս, երեկոյան էլ տուն բերելիս հայտնվում ենք մոտ 10-ից ավելի թափառող շների հարձակման վտանգի տակ։
Նույնիսկ եղել են դեպքեր, երբ երեխաները հրաշքով են փրկվել, քանի որ շների հարձակումների ժամանակ բարեբախտաբար մեծահասակ մարդիկ են եղել, ովքեր կարողացել են երեխաներին փրկել անօթևան այդ շներից։
Մենք խնդրում ու պահանջում ենք, որպեսզի Երևանի քաղաքապետարանը ու այդտեղի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» մասնագետները գան, հավաքեն շներին ու տանեն ինչպես իրենք են երբեմն սիրում իրենց գովերգել, թե շների համար ստեղծել են բարենպաստ, անվտանգ կացարաններ, տանեն այդտեղ։ Թե չէ չկա երաշխիք, որ մի օր շների հարձակումը ողբերգական ավարտ չի ունենա։
Մենք չենք ասում, որ գաք շներին հանեք ու վերացնենք։ Ոչ, մենք պահանջում ու խնդրում ենք, որ թափառող շներին տեղափոխեք շների համար ձեր կողմից կառուցված հատուկ կացարաններ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։