«Իսլամական պետություն»-ը ոչնչացնում է Իրաքի անտիկ քաղաքը
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալները հողին են հավասարեցնում հին Նեմրութ քաղաքը, որ Մոսուլից 30 կմ հարավ է գտնվում:
Անտիկ հուշարձանների հարցերով զբաղվող նախարարությունից հաստատել են, որ իսլամիստները օգտագործում են ծանր զենք, որպեսզի ոչնչացնեն Իրաքի անտիկ ժառանգության մարգարիտը:
Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ 1 շաբաթ առաջ «Իսլամական պետություն»-ը տեսանյութ էր տարածել, ուր զինյալներն ավերում էին Մոսուլի թանգարանի ցուցանմուշները: