«Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման զինյալները սկսել են Իրաքի հյուսիսում գտնվող հնագույն Հաթրա քաղաքից մնացած ավերակների ոչնչացումը, այս մասին հայտնել են Իրաքում բնակվող քրդերի ներկայացուցիչները:
Նշենք, որ Հաթրա քաղաքի հուշարձանների պահպանված ավերակները ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են: Պարթևական այդ քաղաքը կառուցվել էր մ.թ.ա. 3-րդ դարում:
Նշենք, որ մի քանի օր առաջ անջատողական իսլամիստները ոչնչացրել էին Իրաքում գտնվող հնագույն ասորական Նեմրութ քաղաքի ավերակները: Այդ քաղաքում գտնված բոլոր նմուշները տեղափոխվել էին արտասահմանյան թանգարաններ, բայց չափերով մեծերը մնացել էին Նեմրութում:
Հայտնի է, որ մի քանի օր առաջ էլ իսլամիստները ոչնչացրել էին Մոսուլի թանգարանի նմուշները: