211652_close_icon
views-count1621 դիտում article-date 20:27 03-03-2015

Լոռու մարզի 113 համայնքները հանդես են գալիս հաշվետվություններով

Լոռու մարզի բոլոր 113 համայնքների ղեկավարները մարզի ղեկավարի պահանջով հանդես են գալիս հաշվետվություններով, ավագանու անդամներին ու բնակիչներին ներկայացնում հաշվետու տարում կատարված աշխատանքը: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի, Վարդաբլուր Գյուլագարակ և Կուրթան համայնքներում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն՝ ըստ հիմնական հարկատեսակների: Համայնքապետերը խոսեցին նաև առկա խնդիրներից, բացթողումներից ու 2014թ. ձեռքբերումներից՝ նախանշելով նաև 2015թ. անելիքները: Հաշվետու տարում վերը նշված համայնքներում իրականցավել են մի շարք ծրագրեր՝ թե՛ պետական աջակցությամբ, թե՛ մարզպետարանի նախաձեռնությամբ: Նաև լուծում են տրվել օրախնդիր մի շարք հարցերի: Հրատապ ծրագրերի միջոցով ևս այս համայնքներում զգալի աշխատանքներ են կատարվել: Տիգրան Բադոյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքները, նշեց, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել հարկերի հավաքագրման ընթացքին, ինչը բխում է առաջին հերթին համայնքների շահերից:

Նմանատիպ նյութեր