211652_close_icon
views-count9126 դիտում article-date 15:52 06-02-2020

Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքները կմիավորվեն

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ Տավուշի մարզի 19 և ՀՀ Լոռու մարզի 2 համայնքների միավորման արդյունքում կձևավորվեն Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո բազմաբնակավայր միավորված համայնքները: «Խոսքն ընդհանուր 21 համայնքի մասին է: Նախատեսվում է ունենալ Իջևան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն համայնքներից և ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո միավորված համայնքը՝ Լերմոնտովո և Անտառաշեն համայնքներից»,- նշեց Պապիկյանը: Նրա խոսքով՝ այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը փաստում է դրա առավել արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև, որ 2008-2011թթ. տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հողային: «Տարբեր համայնքների մեջ առկա են հողային, սահմանային վեճեր, և այս պարագայում խնդիրն ամբողջությամբ լուծվում է»,- նշեց նա: Նախարարն ընդգծեց նաև, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է: 2020թ. հունիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքներում առաջարկվում է անցկացնել համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություն:

Նմանատիպ նյութեր