Մեկ ամսում Իրաքում 1100 մարդ է զոհվել
Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրաքում բռնության զոհ է դարձել 1100 մարդ: Նրանցից 600-ը խաղաղ բնակիչներ են, մնացածը ոստիկաններ և զինվորականներ: Ավելի քան 2000 մարդ վիրավորվել է:
ՄԱԿ-ի փորձագետները նշում են նաև, որ այս տվյալները վերաբերում են այն տարածքներին, որոնք գտնվում են Իրաքի կառավարության անմիջական վերահսկողության ներքո:
Նշենք, որ ներկայումս երկրի մեծ մասի վերահսկողությունն իրենց ձեռքն են վերցրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, և այնտեղից հավաստի տեղեկատվություն զոհվածների մասին չի հաղորվում: