4993 դիտում
10:18 29-04-2017
Ընտրություններում հաղթած ԲՀԿ թեկնածուն կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու: Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն:
Հիշեցնենք, որ Մամոյանը 2012-ին Նոր Նորքում 19 հազար ձայն էր հավաքել, սակայն այն ժամանակ նրա փոխարեն պատգամավոր դարձավ Հայկ Խաչատրյանը:
Հիմա էլ Մամոյանը ԱԺ չի գնում՝ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման արդյունքում:
Մեզ հասած տեղեկություններով՝ ընտրություններից առաջ Ծառուկյանը Մամոյանին ասել է, որ օգնի իր ազգականին՝ Արտյոմ Ծառուկյանին, որը, ինչպես արդեն նշեցինք, առաջադրվել էր նույն ընտրատարածքում: Մամոյանը խոստացել է, որ կօգնի, սակայն արդյունքում կրտսեր Ծառուկյանը ավելի քիչ ձայն է հավաքել, քան Մամոյանը, ինչից էլ Ծառուկյանը դժգոհ է մնացել: Ստեղծված վիճակը հանգեցրել է նրան, որ Արթուր Մամոյանը որոշել է առհասարակ կապերը խզել ԲՀԿ-ի հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13358 դիտում
12:36 28-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանը՝ կուսակցությունից դուրս գալու հավանականության մասին
1754 դիտում
14:57 17-04-2014
ՕԵԿ-ական փոխնախարարը ևս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
1732 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1504 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»