4658 դիտում
16:45 28-09-2018
Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն էր առաջացել նաև ջրամբարներից ՀԷԿ-երի լրացուցիչ ջրառի պատճառով. նախարար
ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացրել ջրամբարներից: Այդ պատճառով էլ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությոՒն էր առաջացել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են ՀԷԿ-երի արտադրած էներգիան և եկել այն եզրակացության, որ դրանք լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից: Դրա հետևանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանան լճից:
«Լրացուցիչ ստուգումների համար այս տվյալները փոխանցել ենք բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին»,-նշեց Է. Գրիգորյանը:
Նախարարը հավելեց, որ մինչ 2030 թ. ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն: Միաժամանակ կավելանա նաև ջրի պահանջարկը:
Նմանատիպ նյութեր
2497 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
2581 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
Այս բաժնից
667 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
595 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն