Փարիզի կենտրոնում կրկին նկատվել են անօդաչու սարքեր
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ գիշերը Փարիզի կենտրոնում կրկին նկատվել են թռչող անօդաչու սարքեր:
Ականատեսները հայտնել են, որ այս գիշեր 5 թռչող սարք են նկատել: Նույն քանակությամբ սարքեր նկարվել են նաև երկուշաբթի գիշերը:
Երեքշաբթի օրը ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն դեռ չի կարողացել պարզել, թե ովքեր են դրանց օպերատորները:
Անօդաչու սարքերը նկատվել են հիմնականում Փարիզի կենտրոնական հատվածներում՝ Էյֆելյան աշտարակի շրջակայքում, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան մոտակայքում:
Չնայած այն հանգամանքին, որ անօդաչու սարքերը հնարավոր է ազատ գնել, բայց դրանց թռիչքները Ելիսեյան պալատի, Ֆրանսիայի նախագահի տան և ատոմային էլեկտրակայանի շրջակայքում ոստիկանության մոտ անհանգստություն են առաջացրել: