211652_close_icon
views-count8496 դիտում article-date 09:34 27-07-2016

Գիշերը շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքեր են նկատվել. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր