211652_close_icon
views-count1928 դիտում article-date 17:44 25-02-2015

Մոսկվայում 88-ամյա կինը ոստիկաններին օգնել է հանցագործների վնասազերծել

Մոսկվայում պարգեւատրել են 88-ամյա Նինա Սկորոխվատովային, որը ոստիկաններին օգնել է հանցագործներին վնասազերծել: Տատիկը օպերատիվ-հետախուզական միջոցառումների անմիջական մասնակիցն է եղել, երբ պատահաբար դարձել է խաբեբաների զոհը: Սկորոխվատովայի տուն է զանգահարել անհայտ մեկը եւ հայտնել, որ թոշակառուի քրոջը դեղեր գնելու համար շտապ գումար է հարկավոր: Տատիկը հավատացել է եւ կեղծ-բժշկին տվել գումարի կեսը, իսկ մյուս կեսը տալու նպատակով պայմանավորվել է հանդիպել երկրորդ անգամ: Մինչ այդ նա զանգահարել է քրոջը եւ «հայտնաբերել», որ վերջինս առողջ է: Երբ նա փետրվարի 23-ին պայմանավորվել է հանդիպել «բժշկին», ոստիկանները հենց տատիկի բնակարանում վնասազարծել են վերջինիս: Պարզվել է, որ նա մեկն է այն կեղծ բժիշկներից, որոնք տեւական ժամանակ խաբել են թոշակառուներին: Այսպիսով, թոշակառուի միջոցով ոստիկանները հանցագործությունների շարք են բացահայտել: Մեղավորները ձերբակալված են:

Նմանատիպ նյութեր