27161 դիտում
21:23 15-07-2016
Որոշ մաքսավորներ լրիվ պատուհաս են դարձել բարեգործների գլխին. 43-ամյա կինը, ով անկեղծորեն օգնել և շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին` կրակն է ընկել նրանց ձեռքը
Հոլանդիայի քաղաքացի, 43-ամյա Ջուլիետա Զաքարյանը, արդեն 13 տարի է` զբաղվում է բարեգործությամբ: Հագուստով լի արկղեր է ուղարկում ինչպես Հայաստան, այնպես էլ Ռուսաստան, Աֆրիկայի երկրներ և Հոլադիայի տարբեր քաղաքներ:
Չնայած հայրենիքից հեռու գտնվելուն, նա միշտ էլ օգնել է անապահով ընտանքիներին, մանկատներին և բոլոր կարիքավորներին: Ունի մի շարք շնորհակալագրեր «Մարի Իզմիրյանի անվան մանկատան» կողմից, ՀՀ Երկրապահ կամավորական միությունից, օտարերկրյա այլ կազմակերպություններից և անհատ ձեռներեցներից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջուլիետան 2013 թվականին մեքենայով 20 արկղ հագուստ է ուղարկում Հայաստան՝ կրկին որպես օգնություն: Ճանպարահին վարորդը կորցնում է այդ բեռի փաստաթղթերը, ինչպես նաև անհայտանում են 2 ամնենամեծ արկղերը և մնացածը մնում է, այսպես ասած, բախտի քմահաճույքին:
Երբ այդ բեռների համար նոր փաստաթուղթ է հանվում՝ այն համարում են անվավեր:
Այժմ այդ բեռները գտնվում են «Ալյանս-Տերմինալ» ընկերության մաքսային պահեստում և 2013 թվականին կազմված արձանագրությունը այն մասին, որ իրենց պահեստ մուտք գործած հումանիտար բեռը մնալու է իրենց մոտ` մինչև մաքսային տեսուչի կողմից պարզաբանում ստանալը, դեռ մնում է ուժի մեջ:
Ջ. Զաքարյանը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը և խնդրում որ այդ բեռները տրամադրեն իրեն, իսկ ինքը հասցնի դրա կարիքը ունեցող ընտանիքներին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
151314 դիտում
09:04 08-10-2020
Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին. վարձկաններն արդեն նրանց համար պատուհաս են դարձել. «Փաստ»