211652_close_icon
views-count1928 դիտում article-date 10:26 19-07-2014

ՄԱԿ-ի ԱԽ-ում Boeing-ի կործանման համար մեղադրել են պրոռուս հանցագործների հովանավոր Մոսկվային. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Բուք» հրթիռազենիթային համակարգից արձակված կրակոցը հուլիսի 17-ին Ուկրաինայի հարավում ոչնչացրեց մալազիական MH17 ինքնաթիռը` պատճառ դառնալով 298 զոհի: Երեկ արեւմտյան հետախուզական ծառայությունների քննության արդյունքները մեծ հավանականությամբ հաստատել են, որ հրթիռն արձակվել է Դոնեցկի տարածքից, պրոռուս հանցագործների կողմից: Վերջիններս իրենց հերթին երեկ խոչընդոտել են ԵԱՀԿ ներկայացուցիչների մուտքը վթարի վայր եւ անհետացրել կամ Մոսկվային են փոխանցել ինքնաթիռի սեւ արկղերը: ՄԱԿ-ի ԱԽ-ում հանցագործության համար մեղադրել են պրոռուս հանցագործների հովանավոր Մոսկվային»:

Նմանատիպ նյութեր