211652_close_icon

Առողջապահական բարեգործական ծրագրեր՝ Կոտայքի մարզի գյուղական համայնքներում. տեսանյութ

views-count1535 դիտում article-date 21:35 24-02-2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ մարզի գյուղական համայքներում կազմակերպվում են առողջապահական բարեգործական ծրագրեր, որի շրջանակներում ինչպես մարզի խոշոր առողջապահական ընկերությունների առաջատար բժիշկ-մասնագետների կողմից գյուղական համայքներում կազմակերպվում են ազգաբնակչության անվճար հետազոտություններ: Հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի համայնքում: Մարզի առաջատար բժիշկները <<Բջնիի ԲԱ>> ՓԲԸ-ում, համայնքի ընդհանուր բնակչության շրջանում, իրականացրել են աչքի, կրծքագեղձի եւ վահանձեւ գեղձի, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, էլեկտրոսրտագրություն, ինչպես նաեւ այլ հետազոտություններ ու մատուցել են մեթոդական եւ խորհրդատվական ծառայություններ: Այս ամենին զուգահեռ մարզի բժիշկների մեկ այլ խումբ Բջնիի միջնակարգ դպրոցում աշակերտների շրջանում, իրականացրել է աչքի հետազոտություն:Բջնի համայնքում նախապես հրապարակվել է համապատասխան հայտարարություն եւ առողջապահական ձեռնարկի հնարավարություններից օգտվել են համայնքի շուրջ 100 մեծահասակ բնակիչներ եւ գրեթե 250 դպրոցահասակ երեխաներ: Հարկ է նշել նաեւ, որ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ բժկական հետազոտություն անցած եւ որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված բնակիչներին տրվելու են նաեւ մարզի բժշկական կենտրոններում հետագա բուժման կուրս անցնելու հնարավորություններ: Մարզի առոջղջապահության բնագավառի պատասխանատուների փոխանցմամաբ ՀՀ Կոտայքի մարզպետի եւ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի <<Լույս հայի աչքերին>> ծրագրի համագործակցության շրջանակներում մարզի բոլոր համայնքներում իրականացվելիք աչքի հետազոտությունների արդյունքում սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նախատեսվում է աչքի շարժական հիվանդանոցում իրականացնել վիրահատություններ` ապրիլի 20-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր