211652_close_icon
views-count34785 դիտում article-date 22:56 16-02-2015

Մոտ 40 հոգի այսօր շրջապատել են ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի տունը եւ պահանջել որդուն

Մոտ 40 հոգի այսօր շրջապատել են ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի տունը եւ պահանջել նրա որդուն` Ռոմանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նա պատմեց, որ երեկոյան համակարգչի առաջ հետեւել է լրահոսին, երբ դուռը շատ ուժեղ թակել են: Երբ բացել է, անծանոթ մարդիկ լցվել են տուն եւ սկսել սենյակները ստուգել՝ պահանջելով որդուն: Նրանք ասել են, թե որդու վրա քրեական գործ կա: «Ասացի, որ տղաս համասեռամոլ տղայի բողոքի պատճառով երկու ամիս նստել է, բայց ոչ ապացույցներ կային, ոչ էլ տուժողը, հետևաբար՝ ազատ էր արձակվել: Այդքանով եկել էին, դեռ չգիտեմ էլ, թե դրսում ինչքան մարդ կլիներ՝ մի բան էլ ասում էին, թե լրացուցիչ ուժեր են պահանջել: Ասացին, թե՝ քրեական հետախուզությունից են: Բայց առանց սանկցիայի էին եկել: Ասացի կլինի՝ նոր կգաք: Բռնող էիք՝ գնայիք Պերմյակովին բռնեիք, դե արի ու մի ասա»,- պատմեց պատգամավորը: Այնուհետեւ համագյուղացիները հավաքվել են եւ պահանջել, որ հեռանան: «Այստեղ արդեն ընդհարում էր լինելու, քաշքշուկ, քանի որ մեր գյուղի բնակիչները բորբոքվել էին: Թողեցին, գնացին»,- ավելացրեց Ռուստամ Գասպարյանը: Նա այս ամենը պայմանավորում է իր կուսակցական պատկանելիության հետ, միաժամանակ ավելացնում, որ ինքը հավատարիմ է իր սկզբունքներին եւ գաղափարներին ու կուսակցության շարքերը չի լքելու: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր