Կոլումբիայում ծովային դինոզավրի կմախք է հայտնաբերվել
Կոլումբիացի հնագետները հայտնաբերել են ծովային դինոզավրի կմախք, որը բավականին լավ է պահպանվել: Դինոզավրը դեռեւս անհայտ տեսակի է պատկանում:
Մնացորդները գտնվել են Eonatador coellensis բնակավայրի հարեւանությամբ՝ Կոլումբիայում: Կմախքի երկարությունը մոտ 3 մետր է: Գիտնականները ենթադրում են, որ գտածոն մոզազավրի մնացորդ է: Կոլումբիայում այդ տեսակի դինոզավրերի մնացորդներ նախկինում էլ հայտնաբերվել են, բայց նոր գտնված կմախքը մոզազավրի դեռեւս անհայտ տեսակի է պատկանում:
Մոզազավրերի երկարությունը հասել է մինչեւ 17 մետրի: Այդ ծովային կենդանիների ներկայիս «ժառանգը» մեծ մողեսներն են՝ վարանները: