211652_close_icon
views-count44395 դիտում article-date 11:47 21-02-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Prado-ն ու «04»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Toyota Prado մակնիշի 85 PO 888 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 13 ԼՕ 311 հաmարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Վազ 2104-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ վարորդի դին փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Էջմիածնի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել նաև Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով Prado-ի ուղևորը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ազատ Գրիգորյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր