ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 6 հազար մարդ
Միացյալ Նահանգներում COVID-19 վիրուսի հետևանքով ավելի քան 6 հազար մարդ է մահացել, վարակակիրների թիվը կազմում է 245 հազար 5 հարյուր մարդ։ Այդ են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակած տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքոմ ամենաշատ թվով մահացության դեպքերն են գրանցվել՝ 1562 մարդ։
Ընդհանուր հաշվով՝ երկրում վիրուսից ապաքինվել է 9148 մարդ։
Նշենք, որ ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 1 միլիոնը։