5075 դիտում
20:20 20-02-2015
19-ամյա զինծառայողը իրեն արթնացնելու համար հայհոյել եւ ծեծել է վերադասին
19-ամյա Արթուր Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վաշտի վերակարգի նշանակման գրաֆիկի համաձայն, նշանակված լինելով վաշտի օրապահ, օրապահի պարտականությունները կատարելու կապակցությամբ , իր նկատմամբ պետ հանդիսացող, վաշտի հերթապահ, շարքային Վ.Փարեմուզյանի կողմից իրեն արթնացնելու ժամանակ հայհոյական արտահայտություն է արել վերջինիս հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Նույն օրը ավելի ուշ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի լսարանում, օրապահի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և վիրավորանք հասցնելու կապակցությամբ Վ.Փարեմուզյանի կողմից դիտողություն անելու պատճառով վիճաբանել և բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, այն է՝ մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով քթի ոսկրերի կոտրվածքի ձևով թեթև վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3 –րդ մասի 3-րդ կետով եւ 360 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Վեդի ընդհանուր իրավասության դատարանից:
Նմանատիպ նյութեր
8770 դիտում
14:30 22-07-2014
Քնից արթնացնելու համար դիրքերում ընկերոջը սպանած զինծառայողը կալանավորվել է
10512 դիտում
15:07 08-04-2015
29-ամյա երիտասարդը պնդում է, որ եզդի հարևանները իրեն հայհոյել են, ծեծել և մեղադրել բռնաբարության մեջ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»