Կիմ Չեն Ինը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ազատվել է իր ավանդական սանրվածքից, գրում է People ամսագիրը:
Նախօրեին հյուսիսկորեացի առաջնորդը Պհենյանում քաղխորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացել է բոլորովին նոր սանրվածքով, որը հիշեցնում է դերասան Ուիլ Սմիթին:
Լուսանկարներն անմիջապես հայտնվել են համացանցում: Ըստ ամսագրի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդները միշտ սուր հայտարարություններ անելուց առաջ նոր սանրվածքով են հայտնվել հանրության առաջ: Վերլուծաբանները ենթադրում են, որ Կիմ Չեն Ինը նույնպես պատրաստվում է կարևոր հայտարարությամբ հանդես գալ: