1536 դիտում
18:59 19-02-2015
Արագածոտնի մարզի մանկապարտեզների մի մասը համապատասխան չէ ժամանակակից պահանջներին
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մի խումբ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության թեման համայնքային մանկապարտեզներն էին, որոնցում մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել սանիտարա-հիգիենիկ պայմանների վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները մեկ առ մեկ ներկայացրին թե’ քաղաքային, եւ թե’ գյուղական մանկապարտեզներում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդ, մանկապարտեզների մեծ մասում առկա է սանհանգույցները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու, խոհանոցային, հանդերձարաննային պայմանները բավարարելու խնդիր:
Անդրադառնալով յուրաքանչյուր մանկապարտեզի ուսումնասիրությանը, Սարգիս Սահակյանը համայնքնապետերի հետ քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Մարզպետը նշեց, որ համեմատաբար փոքր խնդիրները կարող են լուծվել տեղի միջոցներով, իսկ առավել լայնածավալ հիմնախնդիրները, այդ թվում` հիմնանորոգումն ու նոր մանկապարտեզների կառուցումը, կփորձեն լուծել համատեղ` օգտագործելով պետական միջոցների, միջազգային տարբեր կազմակերպությունների ծրագրային հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
13:30 27-04-2017
Վարչապետը հանձնարարեց անտառների կառավարումը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին
1423 դիտում
15:59 05-09-2022
Ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ․ Փաշինյան
3194 դիտում
12:41 30-01-2017
Պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող հարցաշարը կազմվել է դպրոցականների պահանջներին համապատասխան
Այս բաժնից
739 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
856 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ