211652_close_icon
views-count14963 դիտում article-date 18:12 19-02-2015

ՃՈ աշխատակիցների և Մարալիկի ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում, 2 հոգու մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի, ոստիկանության Մարալիկի բաժնի աշխատակիցների և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Մարալիկի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված բացատրական աշխատատանքների արդյունքում, ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին մեղայականով է ներկայացել Շիրակի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 22-ամյա Խաչատուր Ենգոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 18-ին Մարալիկ քաղաքից դեպի Գյումրի տանող ճանապարահահատվածում Մարալիկի բնակչիչներ, 29-ամյա Գագիկ Մանուկյանին և 24-ամյա Մանուկ Ամիրյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: ՃՈ աշխատակիցներն ու տեղի ոստիկանները հայտնաբերել էին Mazda մակնիշի 34 DZ 878 համարանիշի ավտոմեքենան, որով տեղի էր ունեցել վրաերթը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/18/43583/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 18-ին Շիրակի մարզում վրաերթի էր ենթարկել 2 տղամարդու և նրանց թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածները տղամարդիկ էին, որոնք մահացել էին: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վրաերթը տեղի էր ունեցել Մարալիկ քաղաքից դեպի Գյումրի քաղաք տանող ճանապարհահատվածի գազալցակայանի մոտ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խմբերը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարալիկի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթը տեղի էր ունեցել 22:00-22:30-ի սահմաններում: Ավելի ուշ, իրավապահները Մարալիկում հայտնաբերել էին Mazda մակնիշի 34 DZ 878 համարանիշի ավտոմեքենա, որը առջևի մասում վնասված էր եղել և կային լուրջ կասկածներ, որ նշված ավտոմեքենայով էր տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը: Ավտոմեքենան հաշվառված է եղել Լոռու մարզում: Պարզվել էր նաև մահացածների ինքնությունը: Մահացածներն էին՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Գագիկ Մանուկյանը և 24-ամյա Մանուկ Ամիրյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր