2696 դիտում
19:13 19-02-2015
Հնդկուհին հարսանիքի ժամանակ փոխել է փեսացուին
Հնդկաստանում մի աղջիկ որոշել է փեսային փոխել հենց հարսանիքի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Ռամպուր քաղաքում: Հարսանյաց արարողության ժամանակ փեսան, որը ընկնավորությամբ է տառապում, նոպայի մեջ է ընկել: Փաստը շատ է տխրեցրել հարսին: Փեսան նրանից թաքցրել էր հիվանդ լինելու փաստը:
Աղջիկը հայտարարել է, որ այդ մասին մինչեւ հարսանիքը պետք է իմանար եւ որոշում կայացներ:
Մինչ հիվանդին տեղափոխում էին հիվանդանոց, հարսը հյուրերից մեկին առաջարկել է իր ամուսինը դառնալ: Վերջինս առանց երկար մտածելու համաձայնել է: Հարսի նոր ընտրյալը նախկին փեսայի ազգականն է եղել: Իսկ փեսայի բարեկամներին կատարվածը խիստ զայրացրել է: Նրանք դիմել են ոստիկանություն` հարսի դեմ բողոք ներկայացնելով:
Նմանատիպ նյութեր
21880 դիտում
11:04 03-03-2017
Կինը տևական ժամանակ գումար է ուղարկել «փեսացուին», բայց հետո հասկացել է, որ խաբվել է. «Իրավունք»
Այս բաժնից
796 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի