211652_close_icon
views-count21478 դիտում article-date 11:04 03-03-2017

Կինը տևական ժամանակ գումար է ուղարկել «փեսացուին», բայց հետո հասկացել է, որ խաբվել է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ինտերնետային հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նույն մարզից մի կին, ով մասնագիտությամբ բուժքույր է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կինը հայտնել է, որի «Odnoklassniki» սոցցանցի միջոցով ծանոթացել մի օգտատիրոջ հետ, ում հետ սոցցանցով որոշակի ժամանակ շփվելուց հետո, երկուստեք որոշել են, որ պետք է ամուսնանան։ Օգտատերը կնոջը ասել է, թե ՌԴ-ում է, որ որոշակի խնդիրներ ունի, և դրանք լուծելուց հետո անպայման կամուսնանան։ Իսկ կինը «փեսացուի» համար տևական ժամանակ լիցքավորման քարտեր և գումար է ուղարկել։ Բայց հետո հասկացել է, որ խաբվել է և դիմել ոստիկանություն։ Մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Տեղեկացրին նաև, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության համապատասխան աշխատակիցների կողմից արդեն պարզվել է, որ տվյալ օգտատերը դատապարտյալ է, ով գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր