211652_close_icon
views-count6368 դիտում article-date 13:06 18-02-2015

Գագիկ Ծառուկյանն ինքնակա՞մ կհրաժարվի ԱԺ պատգամավորի մանդատից, թե՞ ոչ

Էլեկտորնային լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքական պայքարում հետքայլ անելուց բացի, ԱԺ մանդատից հրաժարվելու դիմում էլ է ներկայացնելու: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման դիմում չեն ստացել: Իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա: «Կհիասթափեցնեմ նման լուրեր տարածողներին, բայց նման բան չկա: Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել ԱԺ պատգամավորի իր մանդատից»,- ասաց նա: Մինչ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հրապարակել էր ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, որտեղ ասվում է. «Սիրելի հայենակիցներ, ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, եւ անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ի տեղեկություններով՝ կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Այդ մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Միաժամանակ ավելացրել էր, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այդ հանդիպմանը նպաստել էր նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը: Եվ այդպես էլ եղավ. ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մի քանիսը արդեն հայտարարել են կուսակցությունը լքելու մասին:

Նմանատիպ նյութեր