211652_close_icon
views-count10129 դիտում article-date 23:04 24-12-2020

Նիկո՛լ, սրիկա՛, ինքնակա՛մ գնա, վաղը-մյուս օրը ժողովուրդը քեզ ու կնոջդ Չաուշեսկուի օրն է գցելու, քեզ մեծ պատիժ է սպասվում քո հանցանքների համար. Ռուբեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/24/ruben-gevorgyan/3481360?fbclid=IwAR2upx0YoYk7at8BFqd-2Kl31c8XNLHOjUWhj-LOOcZe2XMwefDyw3V7DNo]tert.am[/url]-ը գրում է. Մեծ ամոթ է, որ մենք այս վիճակը հանդուրժում ենք, չենք կարողանում պայքարել, Նիկոլ Փաշինյանին հեռացնել այն աթոռից, որի վրա նստած՝ նա դավաճանել է պետությանը, սա մեր զոհերի, Արցախի ամոթն է․ բոլոր հայրենասեր մարդիկ սարսափելի վիճակում են, նրանք, ովքեր Արցախի ազատագրության համար պայքարել են, չարչարանք են կրել, ամոթի մեջ են, իսկ Նիկոլ Փաշինյանն ամոթ չունի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը: «Ոչ միայն կորցրել ենք Արցախը, արդեն Հայաստանն ենք կորցնում, Նժդեհի Սյունիքին են մոտենում։ Ամեն թաղապետ ու գյուղապետ այնտեղ մի փոքրիկ Նժդեհ է։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռանում են, քանի որ դրանք այս ապերախտի պատճառով դառնում են ադրբեջանական։ Նիկոլ Փաշինյանին այս հանցագործության համար մեծ պատիժ է սպասվում։ Ես ամեն րոպե իմ մեջ սպանում եմ նրան, հայհոյում, ամեն օր նրան հազարավոր մարդիկ սպանում են, նրա ու իր կնոջ մահն են ցանկանում»,- ասել է ռազմական գործիչը: «Նիկո՛լ, սրիկա՛, արդեն խռխռում ես խոզի նման, ավանդում ես դավաճանական հոգիդ։ Ինչպե՞ս կարող է կամավորականը շնորհակալ լինել հող հանձնող վարչապետին, երբ նրա ընկերներն արյուն են թափել այդ հողի վրա։ Այդ արյունն ուրանալ ու դավաճանին շնորհակալությո՞ւն հայտնել։ Կանխամտածված տեսակ կա, որի անունն աշխարհազոր դրին, այդ համազգեստավոր մարդիկ Ջաբրայիլն ու Քարվաճառը, Օմարն ու Գետաշենը չեն տարբերում, նրանք մսացու են, ֆեյք»,- նշել է Գևորգյանը: Ազատամարտիկի կարծիքով՝ սարսափելի է, որ 90-ականների ջոկատների հրամանատարները ևս կարող են աջակցել հողեր հանձնողին, շնորհակալություն հայտնել նրան. «Պարգևավճարին համահունչ պարգևներ, ցուցակով «Մարտական խաչե՞ր» եք ստացել։ Իշխանափոխությունից հետո այդ պարգևներն առոչինչ են համարվելու։ Կուրծք ծեծելով՝ ձեզ իբրև հրամանատար եք ներկայացնում, լեգենդար Ռուստամ Գասպարյանի ջոկատի մարտիկներին փորձում եք դարձնել Փաշինյանի աջակից։ Փաշինյանը վարկաբեկել է ամբողջ արցախյան հերոսապատումը, դուք էլ աջակցում եք նրան։ Նա հողը պատկերացնում է ննջարանի դռնով, երբ այս հողն արյուն է»: «Նիկո՛լ, ի՞նչ իրավունք ունես քո ֆեյքերով, միասեռականներով մտնել արյան մեջ, որը քոնը ու պապերինդ չէ, հասկանո՞ւմ ես՝ ինչի տակ ես մտել։ 1992-ին եղբորս՝ Սամվելի մոխրացած դին եմ բերել Մարտակերտից, դու դրա պատասխանը ո՞նց ես տալու։ Դու արյան գաղափարը գիտե՞ս։ Հայ տեսակի հերն անիծել, կանաչ լեղի ես դարձրել, սփռել աշխարհով մեկ։ Մարդ ամաչում է տնից դուրս գալ։ Աստված արյան դավաճանին չի ների։ Ծախել ես երկիրը, հիմա չես կարողանում հետ կանգնել, դրսի տերերդ կխփեն քեզ։ Ուզում ես մինչև վերջ իրագործել, ներսում ոստիկաններով ես քեզ պարփակել, քանի որ դրսում քեզ կվերացնեն»: «Ինքնակամ գնա՛, Նիկո՛լ, վաղը-մյուս օրը քեզ ու կնոջդ Չաուշեսկուի օրն են գցելու, մի՛ թող ժողովուրդն արյունոտվի: Պատերազմի ժամանակ բոլոր գերտերություններն ապշած էին մեր զինվորներից, տեսնում էին նրանց չկոտրվող ոգին, խանդով էին լցված։ Ի՜նչ արեցիր, Նիկո՛լ, ինքնակամ գնա, թող արյուն չթափվի, ափսոս է այս երկիրը, սա երկիր է, ոչ թե քո թերթի ջարդուխուրդ խմբագրությունը»,- ամփոփել է Ռուբեն Գևորգյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր