ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի ղեկավարների հետ լուրջ բանակցություններ կանցկացնեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ լուրջ բանակցություններ ենք սպասում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նման գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Դա բոլորին է ձեռնտու լինելու»,-գրել է նա:
Նշենք, որ եռանախագահներն արդեն Ադրբեջանում են, որտեղ հանդիպումներ անցկացնելուց հետո վաղը՝ փետրվարի 17-ին, նրանք կայցելեն Հայաստան: