ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու համար վաղը կայցելեն տարածաշրջան
Հոկտեմբերի 14-ին Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները քննարկելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեր Անդրիեն կայցելեն տարածաշրջան:
Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրառել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագայները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 17-ին:
Ինչպես հաղորդում է apa գործակալությունը, հոկտեմբերի 14-ին նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալու է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: