Նովոսիբիրսկում ֆերմերը խոտի դեզը լցրել է «Սբերբանկ»-ի դիմաց
                        Նովոսիբիրսկի Կույբաշեւ քաղաքում մի ֆերմեր մեծ քանակության խոտի դեզ  է լցրել «Սբերբանկ»-ի մասնաճյուղի մուտքի դիմաց: Բացի այդ, տղամարդը տեղադրել է երկու ցուցանակ հետեւյալ գրություններով` «Բանկերը ժողովրդի թշնամին են», «Վերջ վարկային ստրկությանը»:
Լրագրողների հետ զրույցում ֆերմերն ասել է, որ բանկի մուտքի մոտ սպասել է մեկ ժամ, եւ այդպես էլ ոչ մեկ չի հետաքրքրվել իր արարքի պատճառով: 
Տեղեկություններ կան, որ ֆերմերը  վարկային խնդիր ունի բանկի հետ: «Սբերբանկ»-ը կատարվածից հետո դիմել է ոստիկանություն եւ ֆերմերի կողմից ընկերության վարկանիշը ոտնահարելու բողոք ներկայացրել:  Ֆերմերին սպառնում է տուգանք`  10-20 հազար ռուբլու չափով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

