61661 դիտում
21:58 11-01-2024
Տավուշի մարզի ոստիկանապետն ու Դիլիջանի բաժնի պետը մի բան գիտեին ու մինչ գյուղացիները հավատում էին, որ 30 տոննա խոտի դեզը այրվել է անփութության հետևանքով, ոստիկանները պարզեցին ոչ միայն իրականությունը, այլև հայտնաբերեցին հրկիզողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի), քրեական հետախուզության բաժնի պետ Ղայթմազյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վլադ Բազունցի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ հունվարի 3-ին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրում մոտ 30 տոննա անասնակերը ոչ թե անփութության հետևանքով է այրվել, այլ հրկիզել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ին, ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Թեղուտ բնակավայրի «Սարի հողեր» կոչվող հանդամասում այրվում է կուտակված անասնակեր։
Դեպքի վայր էր ժամանել թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Ա․ Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս․ Բադիրյանը և ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վ․ Բազունցը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Կրակի տարածման դեմ պայքարել էին գյուղացիները, պարեկները, հրշեջները, ոստիկանները և մոտ 8 ժամից ավելի է պահանջվել հրշեջներից, որ կարողացել են մեկուսացնել ու մարել կրակը։
Արդեն տեղում տերը՝ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Բ․-ն հայտնել է, որ մոտ 30 տոննա խոտի դեզը հավանաբար կպել է իր անփութության պատճառով, քանի որ ինքը ծխախոտ է ծխել և այն չհանգցնելով մնացորդը նետել է խոտի դեզից քիչ հեռու ու հնարավոր է, որ հրդեհը առաջացել է իր կողմից նետված ծխախոտի մնացորդից։
Մինչ գյուղում բոլորը քննարկում էին, որ անփութության հետևանքով է 30 տոննա չոր խոտը փչացել է, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի և Իջևանի բաժինների ծառայողները սուս ու փուս, առանց շոու անելու աշխատում էին, որպեսզի բացահայտվեր իրականությունը ու օրերի ընթացքում պարզվում է, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի էին, այլ ինչպես ժողովուրդն է ասում՝ լրիվ «ցեմենտ, բետոն» ու ոստիկանություն են հրավիրվում Տավուշի մարզի բնակիչներ 36-ամյա Սասուն Թ․-ն և 29-ամյա Սևադա Ս․-ն, որտեղ փաստերի ճնշման տակ, ապա տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Սասուն Թ․-ն խոստովանում է, որ անձնական խնդիրներից դրդված հունվարի 3-ին ժամը 20։40-ի սահմաններում ինքը նախօրոք իր հետ վերցրած բենզինի տարայով գնացել է Արարատ Բ․-ին պատկանող «Սարի հողեր» կոչվող հանդամասում գտնվող տարածք, բենզինը լցրել խոտի դեզի վրա և հրկիզել։
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Սասուն Թ․-ի և Սևադա Ս․-ի հետ ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արարատ Բ․-ին պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+