Ջեյմս Ֆրանկոն կխաղա Ջոն Քեննեդիի սպանության մասին պատմող սերիալում
Դերասան Ջեյմս Ֆրանկոյին է վստահվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քեննեդիի սպանության մասին պատմող սերիալի գլխավոր հերոսի դերակատարումը, գրում է Deadline-ը:
Սերիալը նկարահանվելու է Սթիվեն Քինգի «11/22/63» գրքի սյուժեի հիման վրա: Ջեյ Ջեյ Աբրահամսի Bad Robot ընկերությունը կզբաղվի սերիալի պրոդյուսերական աշխատանքներով:
2011 թվականին Քինգը Ջ. Քեննեդիի սպանության մասին թրիլլեր էր թողարկել: