Քաղաքական դաշտում սցենարներ են փոխվում. Րաֆֆի Հովհաննիսյանը նախատեսված ասուլիսին չներկայացավ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 13-ին հրավիրված էր ասուլիսի եւ նախապես տվել էր իր համաձայնությունը,սակայն նա վերջին պահին չներկայացավ ասուլիսին:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի չներկայանալու փաստը պատճառաբանեց նրանով, որ նա քննարկումների մեջ է, որը պայմանավորված է երեկ ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի սուր ելույթո:
«Ժառանգությունը» սույն ելույթը եւ սպասվելիք փոփոխությունները քննարկում է տարբեր ուժերի հետ: Ավելին, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն՝ ասաց, որ այն կարող են անել միայն խախտումների արդյունքում: Միաժամանակ ավելացրեց, որ ամբողջ Ազգային ժողովն է անգործության մատնված:
Նա նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տեղին չհամարեց՝ ասելով, որ դրանից երկու ճանապարհ է հետեւում՝ կամ կդառնանք Հյուսիսային Կորեա` միակուսակցական համակարգով, կամ իշխանափոխությունը կարագանա: