6673 դիտում
22:40 13-02-2019
Հանցագործությունները որակապես փոխվում են, բայց իրավապահ համակարգի գործիքակազմը նույն արագությամբ չի փոխվում. Երևանի դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
2018-ին կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է. պատճառները օբյեկտիվ ու սուբյեկտիվ են: Հանցագործությունները որակապես փոխվում են, բայց իրավապահ համակարգի գործիքակազմը նույն արագությամբ չի փոխվում:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/02/13/Gevorg-baghdasaryan/2921022?fbclid=IwAR0WgSHsNXfXXncCiB-40FIb5hMB2J4MXGjkomiP-T8KBHNHsl5r0pWVhSU]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց արդարադատության առաջին դասի խորհրդական, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը, դինամիկային, օպերատիվ մարմնի աշխատանքին, հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությանը, կալանքի մեխանիզմներին, 2019-ի անելիքներին և այլ հարցերի:
Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ 2018-ին Երևան քաղաքում հանցագործությունների թվի աճ է գրանցվել. «11 344 դեպք է գրանցվել, շուրջ 1000 դեպքով աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների դեպքում ՝ և՛ միջին ծանրության հանցագործությունների, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ծանր հանցագործություններն աճել են շուրջ 30%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 50%-ով: Ուսումնասիրությունը վկայում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի շրջանառության դեպքերի և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ: Քանի որ այս դեպքերում գործ ունենք լատենտային հանցագործությունների հետ, հետևաբար այս ցուցանիշն ավելի շատ վկայում է կատարված հանցագործությունների բացահայտման վիճակի բարելավման մասին: Հետևաբար այս աճը որպես բացասական միտում դիտարկել չի կարելի»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/02/13/Gevorg-baghdasaryan/2921022?fbclid=IwAR0WgSHsNXfXXncCiB-40FIb5hMB2J4MXGjkomiP-T8KBHNHsl5r0pWVhSU]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12896 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
5541 դիտում
12:22 22-12-2017
Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում. Արմեն Սաֆարյան
Այս բաժնից
916 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1411 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1078 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am