211652_close_icon

Ձյուն է տեղում Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում

views-count2816 դիտում article-date 09:21 13-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ձյուն է տեղում Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նմանատիպ նյութեր