Պերմյակովին հանձնելու առումով կարծես մտադրություն չկա. Մ. Գրիգորյան. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս Մոսկվա էր մեկնել: Թերթի հետ զրույցում նա ասել է, որ խոսվել է նաև հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին, և ինքը ռուս գործընկերների մոտ բարձրացրել է սպանությունը կատարած Վալերի Պերմյակովին ՀՀ դատին հանձնելու հարցը:
Մ. Գրիգորյանն ասել է, որ հանձնելու առումով կարծես մտադրություն չկա այնտեղ, բայց նրանց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Նրանց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին: Ուղղակի չի կիրառվում այդ պատիժը, սառեցված է: Նույնիսկ այսպիսի արտահայտություն է եղել, որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնական խզելու պարագայում կարող է նաև վերանայվի գնդակահարության հարցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։