1537 դիտում
20:34 12-02-2015
Շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:
2015 թվականի փետրվարի 11-ին Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
20:42 17-09-2015
Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է
Այս բաժնից
604 դիտում
09:22 27-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
865 դիտում
23:04 26-12-2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք
2863 դիտում
22:33 26-12-2024
Շատ ափսոսում և ներողություն եմ խնդրում հորս ասած խոսքերի համար. Տիգրան Ավինյան