211652_close_icon

Գեղարքունիքի համայնքներում կբարելավվեն խմելու ջրի մատակարարման համակարգերը

views-count1735 դիտում article-date 21:26 11-02-2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական խորհրդակցությունը նվիրված էր մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգերի նորացման ընթացքի, հետագա ծրագրերում նոր համայնքների ներգրավման, ոլորտում առկա այլ խնդիրներին: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրեց 2014 թվականին Գեղարքունիքի մարզում կատարված աշխատանքները եւ հավաստեց, որ կիսատ մնացած ծրագրերը շարունակվելու են 2015 թվականին ու դրան հաջորդող տարիների ընթացքում: «Գեղարքունիքի մարզում մեր սպասարկման ոլորտում գտնվող խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար պահանջվում է մոտ 100 միլիոն դոլար, մինչդեռ առ այսօր կատարված մեր ներդրումները կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Համակարգի նորացման խնդիրները հնարավոր կլինի կարգավորել առաջիկա տարիների ընթացքում, աստիճանաբար, սահմանված ժամանակացույցով»,-նշեց Լորենը: Համայնքի ղեկավարները ներկայացրին իրենց համայնքներում ջրամատակարարման հետ կապված առկա խնդիրները, առաջիկա հրատապ անելիքները, շինարարական աշխատանքների ընթացքը:

Նմանատիպ նյութեր