211652_close_icon
views-count16387 դիտում article-date 11:32 11-02-2015

«Ագրոարտ դե Լյուքս» ՍՊԸ-ի տնօրենը մարդկանց գումարները չի տալիս՝ շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Աննա, 31-ամյա Ժաննա, 27-ամյա Ասյա Մարուքյանները, ովքեր հարազատ քույրեր են, և նրանց հետ աշխատող 35-ամյա Հովհաննես Պետրոսյանը տևական ժամանակ է՝ գտնվում են անօգնական վիճակում: Պատճառը Արարատի մարզի Ազատավան գյուղում «Ագրոարտ դե Լյուքս» ՍՊԸ-ին պատկանող խոզերի ֆերմայում նրանց կողմից կատարած աշխատանքների դիմաց տնօրեն Առնակ Գրիգորյանի կողմից վճարումները չտալն է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «2012 թվականից աշխատել ենք նրա խոզանոցում ռոբոտի նման: Սկզբից վճարումը կանոնավոր կատարում էր, սակայն հետո անհիմն պատճառաբանություններով սկսեց վճարումներ չկատարել»: Աննան ունի 2 երեխա, Ժաննան՝ 3, Հովհաննեսը՝ 3, ու հիմա տնօրենի անմարդկային արարքի պատճառով չգիտեն՝ ինչ անեն: Ունեն պարտքեր՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, իսկ ամեն անգամ տնօրենի հետ խոսելիս նա պատճառաբանում է, թե՝ գոմերը կվաճառեմ, նոր ձեր գումարը կտամ՝ նկատի ունենալով Ազատավան գյուղի՝ իրեն պատկանող անշարժ գույքը: «Մի քանի անգամ տարբեր մարդկանցով տնօրենը մեզ հասկացնում էր, որ ինքը Գագիկ Ծառուկյանի ազգականն է, իսկ շատ դեպքերում էլ գոմ էր գալիս «ութ»-երով համարներով արտասահմանյան թանկարժեք մեքենաներով, ու եթե իրոք այդպես է, մեր միակ հույսը Գ. Ծառուկյանն է»,-ասում էին նրանք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հեռախոսով տուժածները խոսեցին Ա. Գրիգորյանի հետ, ով հերթական անգամ «փափուկ բարձ դրեց անօգնական քույրերի և նրանց հետ աշխատող տղամարդու գլխի տակ»՝ ասելով. «Եթե դուք 1000 դոլարի մասին եք խոսում, ապա ես 500-600 հազար դոլարի հարց ունեմ»: Զրուցակիցները ֆոտոլրագրողին ասացին նաև, որ Ա. Խաչատրյանը հաշվապահին էլ է գումար պարտք, սակայն նրա մահից հետո գումարի մի չնչին մաս տվել են նրա ազգականին՝ ասելով, թե՝ թաղումն արա, էլ մեր հետ գործ չունես: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը ոչ մի ազգակցական ու մտերմական կապեր չունի Գ. Ծառուկյանի հետ, պարզապես 1-2 անգամ շփվել են՝ նախընտրական թոհուբոհի ժամանակ իրար բարևելով: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել «Ագրոարտ դե Լյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գրիգորյանի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր