211652_close_icon
views-count159879 դիտում article-date 18:57 28-08-2019

Հորդորում ենք լրատվական կայքերին տարածել ճշգրիտ ինֆորմացիա և զերծ մնալ մարդկանց անունները շահարկելով դիտում ապահովելուց

Օրերս համացանցում տարածվում է ոստիկանության բաժանմունքում նկարահանված մի տեսանյութ կից մակագրությամբ «Օրենքով գող Պզոն և իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին»։ Տեսանյութում հստակ երևում է , որ Արմեն Ղազարյանը դրսևորում է հավասարակշիռ և հանգիստ պահվածք, չի հայհոյում, դեռ մի բան էլ փորձում է հանգստացնել հայհոյող երիտասարդին։ Վերջինս Նվեր Մուրադյանն է , ով ևս բերման ենթարկվածներից է, և նա չի հանդիսանում Պզոյի թիկնապահը , ինչպես տարածում են կայքերը։ Հորդորում ենք լրատվական կայքերին տարածել ճշգրիտ ինֆորմացիա և զերծ մնալ մարդկանց անունները շահարկելով դիտում ապահովելուց ։ Մարդուն արտաքնապես չճանաչելով նյութ գրել նրա մասին և այլ մարդու պահվածքը վերագրել տվյալ մարդուն, մեկին կարգել մյուսի թիկնապահ , կարծում եմ առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Տեսանյութին անդրադարձել է նաև ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը և նշել, որ կադրերում երևում է, որ օրենքով գողը իրեն նորմալ է դրսևորում, իրենք աշխատանքներ են տանում տեսաձայնագրության արտահոսքի աղբյուրը գտնելու ուղությամբ։ Այնպես որ , հարգելի՚լրագրողներ , փաստերը մի խեղաթյուրեք , մարդկանց մի լարեք իրար դեմ լայքեր և քոմմենթներ հավաքելու համար։ Ոստիկանության պարզաբանումը՝ [url=https://blog.168.am/blog/232779.html?fbclid=IwAR1cveO1Qqmxqkhvs2FHgiQjXFGApsCZsEXi_QYKr6fJ9hjAUXbRuYWb44o]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր