3080 դիտում
10:11 27-08-2020
«Համար 1 ուսումնական կենտրոն». ինչպես է ընկերությունը, ՊԵԿ-ի ու Կենտրոնական բանկի անունը շահարկելով, գումար կորզում քաղաքացիներից. hetq.am
[url=https://hetq.am/hy/article/120638?fbclid=IwAR2f2mPoVium-tYkKmhcZGhBjCoYCHgTh1syp2pqC2IIgtY17vla6hJbNS0]Hetq.am[/url]-ը գրում է. «Job.am աշխատանքի հայտարարությունների հարթակում «Համար 1 ուսումնական կենտրոն» անվամբ կազմակերպությունը հուլիս ամսին հայտարարություն էր տեղադրել, որ փնտրում է մասնագետներ ուսումնական կենտրոնում աշխատելու համար։ Job.am կայքը գործարկում է «Ջի սոֆթ» ՍՊԸ-ն։
Կայքում գրանցված և ռեզյումե թողած մի քանի օգտատերեր զանգահարել են «Ջի սոֆթ» ՍՊԸ-ի գրասենյակ ու տեղեկացրել, որ «Համար 1 ուսումնական կենտրոնից» զանգահարել են իրենց ու առաջարկել բարձր եկամտով աշխատանք։ Օգտատերերի մոտ կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ մինչ աշխատանքի ընդունվելը թեկնածուները պետք է անցնեն 20-օրյա պարտադիր լիցենզավորման սեմինար, որի արժեքը 180.000 դրամ է։ «Համար 1 ուսումնական կենտրոնի» աշխատակիցները նշել են, որ լիցենզավորման սեմինարն անցկացվելու էր Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի հետ համատեղ։
Ընկերությունը job.am կայքում հայտարարությունը տեղադրելիս գրանցվել է «Էյ Ջի գրուպ» անունով, (հիմա կայքում նրանց աշխատանքը կասեցված է), բայց հարկ վճարողների համակարգում գրանցված է որպես «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ, որի ղեկավարը Զինա Արշալույսի Գալստյանն է»։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://hetq.am/hy/article/120638?fbclid=IwAR2f2mPoVium-tYkKmhcZGhBjCoYCHgTh1syp2pqC2IIgtY17vla6hJbNS0]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
09:48 19-02-2021
«Աստանայի ձեւաչափով» Թուրքիան զիջումներ է կորզում ԱՄՆ-ից. «Հայաստանի Հանրապետություն»
2834 դիտում
13:15 07-11-2022
«Ցուցմունք են կորզում Արմեն Աշոտյանի դեմ, որ հետո էլի «մասկի շոուով» նրան բռնեն»․ Տիգրան Աթանեսյան . Aravot.am
Այս բաժնից
1027 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1060 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1639 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը