211652_close_icon
views-count1909 դիտում article-date 12:11 21-09-2020

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի, Արթուր Վանեցյանի գործերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, այլեւս նախաքննական մարմնի տիրույթում չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/603195.html?fbclid=IwAR1vabrdMYlE41hz0Up_0mzzM8ty7MiLdwtojja5ZfHBXP0oxXcgVhTyixc]News.am[/url]-ը։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործին, որտեղ շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ: «Առաջիկայում գործը կարող է ուղարկվել դատարան, ուղղակի այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,-ասաց նա: Հարցին, թե ինչու է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, Քյարամյանը նշեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ փոխանցել այլ նախքննական մարմնի. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաեւ դատարանի որոշում, դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»: Հարցին, թե երբ նորություններ կլինեն հայտնի գաղտնալսման գործից, Քյարամյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ՔԿ-ին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր