Մեկ շաբաթվա ընթացքում Դոնբասում 263 խաղաղ բնակիչ է սպանվել
Ըստ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերով հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների, Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունների արդյունքում հուվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը 263 մարդ է զոհվել, իսկ 700-ը վիրավորվել է:
Նշենք, որ այդ շրջանում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր՝ 2014թ-ի ապրիլից մինչև 2015 թ-ի փետրվարի 5-ը, Ուկրաինայի արևելքում ավելի քան 5486 մարդ է սպանվել, այդ թվում 59 երեխա, իսկ 12.972-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: